Ոմանք ուրախանում են, որ վերջապես ստիպված չեն լինի տանել անտանելի շոգը, ոմանք էլ տխրում են, որ էլ չեն կարողանա հագնել իրենց սիրելի թեթև զգեստները, իսկ Նա ոչ ուրախանում էր, ոչ տխրում` Նա վերածնվում էր:
Շուտ մթնելը, ցուրտը, անձրևի հետևանքով ցեխոտ փողոցները, չորացած տերևները` այս ամենը Նրան չէր հետաքրքրում, Նա սկսում էր ապրել միայն աշնանը, քանի որ տարվա հենց այդ եղանակին իր սառցե սիրտը ջերմացավ, ջերմացավ այն աստիճանի, որ վառվում էր: Այդ կրակը երևում էր Նրա աչքերում, խոսքերում և նույնիսկ շարժուձևի մեջ:
Երբ տարիներ առաջ Նա չէր ապրում և չէր վառվում` վստահ էր, որ Իրեն բաժին է հասել ամենասառը սիրտը, որը տաքացնել ի զորու չէ ոչ ոք և ոչինչ:
Սակայն աշնանային մի մռայլ ու անձրևոտ օր Նա զգաց, զգաց մի բան, որն Իրեն անծանոթ էր ու խորթ: Նրա սիրտը ազատվում էր սառույցից, այն սկսվում էր վառվել և դա Նրան դուր էր գալիս:
Նա փորձում էր հասկանալ, թե ինչը, կամ ով այդքան ուժեղ գտնվեց, որ կարողացավ անել անհնարինը և հիշեց` քամին, դա քամին էր:
Թեթև, աննկատ, բայց այնքան ջերմ էր այդ քամին...
Նա սիրեց քամուն, սպասում էր ցանկացած հանդիպման:
Նա վայելում էր կյանքը. ապրում էր ու վառվում քամու գրկում: Աշնան ամեն օրը նրանք միասին էին անցկացնում: Քամին Նրան սիրել սովորեցրեց: Նրանց սերն ահնավանական էր թվում, բայց ամենաաիրականն էր: Այդ թեթև քամին փոթորիկ էր դարձել Նրա սրտի կրակի հզորությունից , բայց....
...Աշունը վերջացավ...
Քամին լքեց Նրան:
Նա կրկին մնաց մենակ և սիրտն իր այդ մենությունից կրկին սարցակալեց, հայացքը խամրել էր` սեր չկար: Նա հասկացավ, որ քամին ընդհամենը օդ էր: Նրա ճանապարհին այնքան քամիներ հայտնվեցին, բայց դրանցից ոչմեկն այնքան ուժեղ չգտնվեց, որ ազատի սիրտը սառույցից...
Քամին այլևս չկա, բայց երբ գալիս է աշունը Նա սկսում է ապրել: Քամու անհետանալուց հետր 2-3 աշուն Նա սպասում էր, բայց իզուր, այժմ Նա չի էլ սպասում, արդեն համակերպվել է, որ կորցրել է քամուն, սակայն այդ քամու մի մասը Նա իր մեջ էր պահում` հիշողությունը:
Այդ հիշողությունն է ստիպում Նրան աշնանն ապրել ու հենց այդ հիշողությունն է ի զորու կրկին ազատել սիրտը սառույցից և վառելով ջերմացնել այն մինչև աշնան ավարտը ու հույս տալ, որ հաջորդ աշուն Նա նորից կապրի, թեև առանց քամի, բայց քամու հետ կապված հիշողություններով, որոնք Նրա համար ամենից թանկն են կյանքում...
Լյով ԲԱԴԱԼՅԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий