Թվում է, թե անհնար է աղբի միջից մաքուր մի բան գտնել, մաքուր և թանկ` օրինակ ոսկի, կամ ադամանդ, բայց ես ես չէի լինի, եթե ինձ դա չհաջողվեր, նա ոչ ոսկի է, ոչ ադամանդ, ոչ էլ մեկ այլ թանկարժեք իր, նա ընդհանրապես իր չէ, նա մեկն է, որը ոչ մի իրավունք չունի շարունակել մնալ այն մեծ ու վտանգավոր աղբանոցում, որտեղ նա այժմ գտնվում է…
Նրա մաքրությունը չնկատել անհնար է, նրա յուրօրինակ լինելը, երբեմն փոքրիկ երեխու է հիշեցնում, որին ուզում եմ ամուր գգրկել ու բաց չթողնել, որին ուզում կողքիս պահել, որ հանկարծ ոչ ոք նրան նեղացնելու փորձ անգամ չկատարի, միամիտ է, անմեղ, թույլ, անպաշտպան… Երբեմն էլ զգում եմ, թե որքան ուժղ է նա, որ ես ինքս ինձ համարելով անչափ ուժեղ մեկը, զգում եմ, որ միայն նա կարող է օգնել ինձ ու պաշտպանել, միայն նրանից ես կարող եմ ինչ որ բան սովորել, միայն նրա ասածը ես կարող եմ միանգամից չհասկանալ, խոսեքրի պարզ թվացող, բայց իրականում խորիմաստ լինելու պատճառով: Նա, միայն նա կարողացավ ապացուցել, որ սերը կյանքում մեկ անգամ չէ, որ կարելի է վայելել, չնայած ինչ վայելելու մասին է խոսքը, երբ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է նա զգում իմ հանդեպ…
Ատում եմ բոլոր այն վայրկյանները, երբ ես չեմ տեսնում նրան, չեմ լսում իր ձայնը, կամ վերջի վերջո չեմ կարդում նրա գրած նամակները, ատում եմ…
Իմ կյանքում բազում րոմանտիկ պահեր են եղել, նույնիսկ նրանց հետ, ում ես չեմ էլ սիրել, ու գրեթե միշտ անձրևել է, իմ մոտ սերն ու րոմանտիկան ասոցացվում են, ասոցացվում էին անձրևի հետ… Ամեն ինչ փոխվեց, երբ ես գտա իմ ոսկին, մեր հանդիպման ժամանակ անձրև չի եղել, ոչ էլ պարկել ենք խոտերին ու աստղեր հաշվել... Ոչ…
Սակայն նրա հետ անցկացրած ամեն մի պահը ես սիրում եմ ու հենց դա է իրական րոմատնիկան…
Ես նորից սիրում եմ, սիրում եմ անկեղծ, սիրում եմ ուժեղ , գիտակցելով, որ սերն իմ միակ թշնամին է, բոլոր վերքերն իմ հոգու մնացել են հենց սեր կոչվածի պատճառով, բայց իմ ոսկին, իմ մաքուր ու պարզ ոսկին, որին ես միշտ ինձ եմ պահելու, չեմ տալու ոչմեկին, բաց չեմ թողնելու, ու թքած, որ նա իմը չէ, միևնույն է` իմն է… Չկորես…

Комментариев нет:
Отправить комментарий