вторник, 28 августа 2012 г.

Քո կեղծավոր անկեղծ ժպիտը...

 Սպասել եմ քեզ միշտ, դեռ մանկուց...
 Երազել եմ, որ կողքիս լինես հենց Դու: Այս մեծ աշխարհում մենք հանդիպեցինք իրար: Անհավանական է, չէ՞: Հանդիպել իդելաի: Այո, Դու ամբողջովին իմ իդեալն էիր... իդեալն ես... կլինես... երևի... չգիտեմ... տեսնենք:
 Երբ առաջին անգամ տեսա քեզ սկսեցի դողալ` դողում էր ամբողջ մարմինս: Մի պահ ես ուզեցի գոռալ, բայց ինձ թվաց ուժս չի բավականացնի, կարծես կորցրել էի խոսելու ունակությունս:

...Քո ժպիտը: Ես այն երբեկ չեմ մոռանա: Քո կեղծավոր անկեղծ ժպիտը`ամենագեղեցիկ ժպիտը: Սիրում եմ ժպիտդ... Շատ եմ սիրում:
...Աչքերդ: Չնայած, որ Դու գրթե միշտ ժպտում էիր հայացքդ տխուր էր, կամ թախծոտ, չգիտեմ:
 Քռ աչքերում խորտակվելն անհնար էր, քո աչքերում ինչ-որ բան կարդալ կամ տեսնել` նույնպես: Դու հայացք չունես, բայց ես գժվում եմ հայացքիդ համար, աշխարհի ամենադատարկ ու գեղեցիկ աչքերի համար: Ես ուզում էի, որ Դու միշտ նայեիր ինձ... միշտ... սկսած մեր առաջին հանդիպման պահից:
...Ժպիտդ: Նորից հիշեցի ժպիտդ... Կարոտում եմ: Ուզում եմ անվերջ գրեմ Քո ժպիտի մասին, բայց ոչ, շարունակեմ:
...Ձայնդ: Շատ պարզ ու հասարակ, ինչպես բոլոր մարդկանց մոտ, բայց ինձ համար ամենահաճելի ձայնը: Չէ, որ հենց էդ ձայնով ասացիր այն խոսքերը, որոնք մինչ օրս հիշում եմ ու պահում եմ իմ մեջ` հոգուս խորքում, որտեղ Դու ապրում ես, այո` ապրում ես, քանզի այնտեղ ես պահում եմ ձայնդ, խոսքերդ, սառը հայացքդ, մեր անցկացրած օրերը, Քո անտարբեր պահվածքը, որն ինձ տանջում ու հաճույք էր պատճառում և իհարկե ժպիտդ` Դու իմ ներսում ես:
Ես հասկացա մի բան` որ սիրում եմ ու սիրված եմ: Բայց իմ պահվածքը... ԻՄ ՊԱՀՎԱԾՔԸ... Ես գիտեի, չէ, ես վստահ էի... Համոզված էի, որ պահվածքս ուշ թե շուտ փչացնելու է ամեն ինչ: Այդպես էլ եղավ: Դու Քեզ ճիշտ դրսևորեցիր, երբ գնացիր Հայաստանից, թողնելով ինձ իմ մենակության հետ, ես անմիջապես համակերպվեցի: Դու ինձ հետ ես: մաիգուցե Դու չես ուզում, որ այդպես լինի, միգուցե Դու վայելում ես Քո երջանիկ կյանքը մեկ ուրիշի հետ` ինչում ես ավելի քան վստահ եմ, և ինձ չես էլ հիշում... Հիշում ես... Հիշու՞մ ես...
 Դու վերադարձար: Ասացիր ինձ այդ մասին գալուցդ 3 օր անց: Ես ուզեցի գոռալ, բայց ինձ թվաց ուժս չի բավականացնի, կարծես կորցրել էի խոսելու ունակությունս... Ես երջանիկ եմ: նորից տեսնելու եմ Քեզ: Քո ժպիտը ու սառը հայացքդ:
 Այդ օրը եկավ: Դու, տեսնելով ինձ, ժպտացիր, պարզ երևում էր, որ ուրախ ես, իսկ Ես չէի դողում, չէի մեռնում քեզ համբուրելու ցանկությունից ու չէի էլ մտածում գոռալու մասին: Մենք քայլեցինք, խոսեցինք ամենաանիմաստ թեմաներից, քննարկեցինք տարբեր անհետքարքիր հարցեր, որոնց պատասխանները ոչ Ինձ էին պետք ոչ էլ քեզ:
 "Ըհըն, հասանք", 10 րոպե քաղաքում քայլելուց հետո, դու վերջապես ասացիր այդ խոսքերը, որոնք նշանակում էին, որ ես վերջապես կազատեմ Ինզ քո ներկայությունից: Շենքի մուտքի մոտ, հրաժեշտ տալուց, երբ Ես գիտեի, որ դու դեռ 20 օր մնալու ես Հայաստանում, Ես վստահ էի, որ սա մեր վերջին հանդիպումն է: Դու գրկեցիր Ինձ ու մտար շենք: Ես քեզ էլ չէի տեսնում, դու հեռացար, տանելով քեզ հետ հենց քեզ: Հիմա Ես նորից "վայելում եմ" Ինձ հարազատ դարձած մենակությունը... Սիրում եմ քեզ...
Լյով ԲԱԴԱԼՅԱՆ

Վառվող սիրտը քամու գրկում...

 Ոմանք ուրախանում են, որ վերջապես ստիպված չեն լինի տանել անտանելի շոգը, ոմանք էլ տխրում են, որ էլ չեն կարողանա հագնել իրենց սիրելի թեթև զգեստները, իսկ Նա ոչ ուրախանում էր, ոչ տխրում` Նա վերածնվում էր:
 Շուտ մթնելը, ցուրտը, անձրևի հետևանքով ցեխոտ փողոցները, չորացած տերևները` այս ամենը Նրան չէր հետաքրքրում, Նա սկսում էր ապրել միայն աշնանը, քանի որ տարվա հենց այդ եղանակին իր սառցե սիրտը ջերմացավ, ջերմացավ այն աստիճանի, որ վառվում էր: Այդ կրակը երևում էր Նրա աչքերում, խոսքերում և նույնիսկ շարժուձևի մեջ:
 Երբ տարիներ առաջ Նա չէր ապրում և չէր վառվում` վստահ էր, որ Իրեն բաժին է հասել ամենասառը սիրտը, որը տաքացնել ի զորու չէ ոչ ոք և ոչինչ:
 Սակայն աշնանային մի մռայլ ու անձրևոտ օր Նա զգաց, զգաց մի բան, որն Իրեն անծանոթ էր ու խորթ: Նրա սիրտը ազատվում էր սառույցից, այն սկսվում էր վառվել և դա Նրան դուր էր գալիս:
 Նա փորձում էր հասկանալ, թե ինչը, կամ ով այդքան ուժեղ գտնվեց, որ կարողացավ անել անհնարինը և հիշեց` քամին, դա քամին էր:
 Թեթև, աննկատ, բայց այնքան ջերմ էր այդ քամին...
 Նա սիրեց քամուն, սպասում էր ցանկացած հանդիպման:
 Նա վայելում էր կյանքը. ապրում էր ու վառվում քամու գրկում: Աշնան ամեն օրը նրանք միասին էին անցկացնում: Քամին Նրան սիրել սովորեցրեց: Նրանց սերն ահնավանական էր թվում, բայց ամենաաիրականն էր: Այդ թեթև քամին փոթորիկ էր դարձել Նրա սրտի կրակի հզորությունից , բայց....
 ...Աշունը վերջացավ...
 Քամին լքեց Նրան:
 Նա կրկին մնաց մենակ և սիրտն իր այդ մենությունից կրկին սարցակալեց, հայացքը խամրել էր` սեր չկար: Նա հասկացավ, որ քամին ընդհամենը օդ էր: Նրա ճանապարհին այնքան քամիներ հայտնվեցին, բայց դրանցից ոչմեկն այնքան ուժեղ չգտնվեց, որ ազատի սիրտը սառույցից...
 Քամին այլևս չկա, բայց երբ գալիս է աշունը Նա սկսում է ապրել: Քամու անհետանալուց հետր 2-3 աշուն Նա սպասում էր, բայց իզուր, այժմ Նա չի էլ սպասում, արդեն համակերպվել է, որ կորցրել է քամուն, սակայն այդ քամու մի մասը Նա իր մեջ էր պահում` հիշողությունը:
 Այդ հիշողությունն է ստիպում Նրան աշնանն ապրել ու հենց այդ հիշողությունն է ի զորու կրկին  ազատել սիրտը սառույցից և վառելով ջերմացնել այն մինչև աշնան ավարտը ու հույս տալ, որ հաջորդ աշուն Նա նորից կապրի, թեև առանց քամի, բայց քամու հետ կապված հիշողություններով, որոնք Նրա համար ամենից թանկն են կյանքում...
Լյով ԲԱԴԱԼՅԱՆ

Թթու դրած փոքրիկ վարունգը...

 Թվում է, թե անհնար է աղբի միջից մաքուր մի բան գտնել, մաքուր և թանկ` օրինակ ոսկի, կամ ադամանդ, բայց ես ես չէի լինի, եթե ինձ դա չհաջողվեր, նա ոչ ոսկի է, ոչ ադամանդ, ոչ էլ մեկ այլ թանկարժեք իր, նա ընդհանրապես իր չէ, նա մեկն է, որը ոչ մի իրավունք չունի շարունակել մնալ այն մեծ ու վտանգավոր աղբանոցում, որտեղ նա այժմ գտնվում է…
 Նրա մաքրությունը չնկատել անհնար է, նրա յուրօրինակ լինելը, երբեմն փոքրիկ երեխու է հիշեցնում, որին ուզում եմ ամուր գգրկել ու բաց չթողնել, որին ուզում կողքիս պահել, որ հանկարծ ոչ ոք նրան նեղացնելու փորձ անգամ չկատարի, միամիտ է, անմեղ, թույլ, անպաշտպան… Երբեմն էլ զգում եմ, թե որքան ուժղ է նա, որ ես ինքս ինձ համարելով անչափ ուժեղ մեկը, զգում եմ, որ միայն նա կարող է օգնել ինձ ու պաշտպանել, միայն  նրանից ես կարող եմ ինչ որ բան սովորել, միայն նրա ասածը ես կարող եմ միանգամից չհասկանալ, խոսեքրի պարզ թվացող, բայց իրականում խորիմաստ լինելու պատճառով: Նա, միայն նա կարողացավ ապացուցել, որ սերը կյանքում մեկ անգամ չէ, որ կարելի է վայելել, չնայած ինչ վայելելու մասին է խոսքը, երբ ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է նա զգում իմ հանդեպ…
 Ատում եմ բոլոր այն վայրկյանները, երբ ես չեմ տեսնում նրան, չեմ լսում իր ձայնը, կամ վերջի վերջո չեմ կարդում նրա գրած նամակները, ատում եմ…
 Իմ կյանքում բազում րոմանտիկ պահեր են եղել, նույնիսկ նրանց հետ, ում ես չեմ էլ սիրել, ու գրեթե միշտ անձրևել է, իմ մոտ սերն ու րոմանտիկան ասոցացվում են, ասոցացվում էին անձրևի հետ… Ամեն ինչ փոխվեց, երբ ես գտա իմ ոսկին, մեր հանդիպման ժամանակ անձրև չի եղել, ոչ էլ պարկել ենք խոտերին ու աստղեր հաշվել... Ոչ…
Սակայն նրա հետ անցկացրած ամեն մի պահը ես սիրում եմ ու հենց դա է իրական րոմատնիկան…
 Ես նորից սիրում եմ, սիրում եմ անկեղծ, սիրում եմ ուժեղ , գիտակցելով, որ սերն իմ միակ թշնամին է, բոլոր վերքերն իմ հոգու մնացել են հենց սեր կոչվածի պատճառով, բայց իմ ոսկին, իմ մաքուր ու պարզ ոսկին, որին ես միշտ ինձ եմ պահելու, չեմ տալու ոչմեկին, բաց չեմ թողնելու, ու թքած, որ նա իմը չէ, միևնույն է` իմն է… Չկորես…

Լինելով ամենաուժեղը թույլ ես իմ կողքին...

 Նորից... Նորից հիշեցի նրանց` ինձ նախքան քեզ ճանաչելը և ինձ այսօր: Կրկին համեմատում եմ: Հիշում եմ, թե ինչի վերածեցիր կյանքս, ինչպես սառույցի մի մեծ կտոր` սիրտս հեշտությամբ հալացրեցիր ու հիմա հալած էդ կաթիլները նորից սառել են, ու զգում եմ ինչպես եմ օր օրի սառում ես` ամբողջությամբ: Սիրտս սառցե մի փոքրիկ կտոր է, իսկ հոգուս մեջ այնքան ցուրտ է... Բայց ես չեմ մրսում, սովորել եմ, սովորեցրել ես...
 Երբ սկսում եմ մտաբերել, թե որքան ցավ ես պատճառել ինձ, տրամաբանական կլիներ, որ ատելությամբ լցվեմ քո հանդեպ, բայց չի ստացվում...
 Դու շատ ուժեղ ես, դու միակն էիր ով կարողացավ իմ սիրտը շահել, ով կարողացավ դառնալ միակն ով տեղ գտավ իմ մտքերում, դու էիր էն միակն ում հավատացի, ով վախ չուներ, ով անքան ուժեղ էր, որ նախանձել կարելի էր, դու էիր էն միակն ով ինձ սովորեցում էր ուժեղ լինել, դժբախտաբար ես լավ ու ընդհունակ աշակերտ եմ, ամիսներ անց թե դու, թե ես հասկացանք, որ իմ կողքին դու շատ թույլ ես... թույլ ես իմ կողքին լինելու համար... ու եթե դու լինելով կյանքումս հանդիպած ամենաուժեղը թույլ ես իմ կողքին, ինչ անեն թույլ մարդիկ, որոնք ուզում են սիրել ու սիրում են ինձ...? Ոնց?...
 Ոնց սիրեմ ես նրանց?
 Ոնց մոռանամ քո անիծյալ դասերը?...
 Ոնց գտնեմ մեկին, ով կսովորեցնի ինձ սիրել թուլերին?...
 Ոնց գտնեմ մեկին, ով ուժեղ կգտնվի ինձնից?
 Ոնց լինեմ երջանիկ, երբ սիրել եմ ուզում, բայց չեմ տեսնում, չեմ նկատում և ոչ մեկի?? Ոնց..?
Լյով ԲԱԴԱԼՅԱՆ